Սլիմանն ուղերձ է հղել հայ հանդիսատեսին
Մշակույթ
10:39 04/05/2019
Հայաստան

Սլիմանն ուղերձ է հղել հայ հանդիսատեսին

Երևանում Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված մեծ համերգին  օրեր են  մնացել։
Ֆրանսիացի հայտնի երգչուհի  Սեգարայից հետո հայ հանդիսատեսին ուղերձ է հղել Սլիմանը։

«Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»,-նշել է նա։

Հիշեցնենք, մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆրանսիացի աստղերի հետ համատեղ մեծ համերգով  հանդես կգա:  Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ երաշտական խումբը առաջին  անգամ  մեծ սպորտային համալիրում կապահովի բարձրակարգ երաշժտություն՝  ազնավուրյան կատարումների նվագակցումով: Եվ ասյ առումով տեխնիկական բարդ խնդիրները հաղթահարված են, վստահեցնում են կազմակերպիչները:  

  Երեկոյի հյուրերը հնարավոր է լինեն նաև Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլա   և Քրիստինա Ազնավուրները:  Ազնավուրյան երեկոյի հյուրերը կլինեն ֆրասիացի աշխրաճանաչ կատարողներ   Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ազնավուրի հիշատակին նվիրված համերգային նախագիծը, որի մենկարկը կտրվի Երևանից, և ապա կշարունակվի Մոսկվայում ու Փարիզում, կազմակերպել է   ArmCentre կենտրոնը՝   ֆրասնական  «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:

 

Placeholder
Սլիմանն ուղերձ է հղել հայ հանդիսատեսին