Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պատմության թանգարանի որոշ ցուցասրահներ շարունակում են փակ մնալ
Հայաստանի պատմության թանգարանում իրականացվող վերակառուցողական աշխատանքների երկարաձգմամբ պայմանավորված, թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի մինչև սույն թվի հունիսի 2-ը: Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Նախապես հայտարարվել էր, որ այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի մինչև ապրիլի 30-ը: