Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Օրվա թեմա
09:31 06/05/2019
Աշխարհ

Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Նախօրեին Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet SSJ-100 ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական բաժնի ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

«41 մարդ է զոհվել», - ասել է նա լրագրողներին:

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել էր 78 մարդ՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Այսպիսով, փրկվել է 37 ուղևոր: Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր դեպի Մուրմանսկ, սակայն վերադարձել էր օդանավակայան խնդիրների պատճառով, որտեղ  էլ վայրէջքի ժամանակ հրդեհ էր բռնկվել:

«Աէրոֆլոտի» կայքում հայտնվել է փրկված  ուղևորների ցանկը, որտեղ 01:00-ի դրությամբ կար 33 անուն: Ավիաընկերությունը ընդգծել է, որ ցուցակը թերի է և կթարմացվի։

Placeholder
Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի