Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը
Մշակույթ
14:56 06/05/2019
Հայաստան

Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը  եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը։ Այս մասին տեղեկանում ենք Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Սրբուկը Եվրատեսիլում ներկայացնելու է «Walking Out» երգի, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը: Նա ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ 

«Եվրատեսիլ-2019 երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ 

Placeholder
Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը