Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներն անցել են միջազգային մրցույթի հաջորդ փուլ
Մշակույթ
18:52 06/05/2019
Հայաստան

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներն անցել են միջազգային մրցույթի հաջորդ փուլ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներ Էլեն Եղիազարյանն ու Նավասարդ Հակոբյանն անցել են
ՌԴ-ում կայանալիք «ՎՅԱՏՍԿՈԵ» միջազգային մրցույթի նախընտրական փուլը։ Նրանք  մայիսի 8-13-ը կմեկնեն ՌԴ, որպեսզի շարունակեն մրցույթի հաջորդ փուլերը։ Մենակատարներին կնվագակցի ծրագրի դաշնակահար Հասմիկ Անտոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից։ 

«Կոնստանտին Օրբելյան հիմնադրամ»-ը ՝ ի դեմս  Կ. Օրբելյանի, կհոգա մրցույթի ողջ ծախսերը։ 

Placeholder
Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներն անցել են միջազգային մրցույթի հաջորդ փուլ