Որոշ աշակերտների կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում
Կրթություն, գիտություն
16:14 06/05/2019
Հայաստան

Որոշ աշակերտների կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում

«Հանրակրթական դպրոցների իներորդ դասարանում սովորող ներառված աշակերտները կենտրոնացված քննությունը կարող են հանձնել իրենց ընրտությամբ՝ կամ դպրոցում, կամ ձևավորված քննական կենտրոններում»,- այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից։

Նա մանրամասնեց, որ հենաշարժական խնդիրներ ունեցողներ աշակերտները  կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված, ընտրությունը թողնված է երեխաների ու նրանց ծնողների վրա։

Ինչ վերաբերում է մտավոր զարգացածության խնդիր ունեցողներ աշակերտներին՝ նա նշեց. «Նրանք ընդհանրապես ավարտական քննություն չեն հանձնում, նրանց հիմնական կրթության վկայականում գնահատական չի դրվում, այլ պարզապես նշվում է առարկաների անունները, որոնց դասերին նրանք մասնակցել են»։

Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ ցանկալի է, որ դպրոցները, այդ երեխաների ծնողները հնարավորինս շուտ տեղեկացնեն ԳԹԿ-ին երեխայի առանձնահատկության մասին, որպեսզի քննական կենտրոնները պատրաստ լինեն ընդունել տեղաշարժման, տեսողական, լսողական խնդիրներով երեխաներին՝ քննասենյակում նրանց համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ապահովելու համար՝ իրենց առանձնահատկությանը համապատասխան:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կենտրոնացված կարգով քննություն են հանձնելու իներորդ դասարանի աշակարտները՝ «Հայոց լեզու» առարկայից:

Placeholder
Որոշ աշակերտների կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում