Էրդողանի կուսակցությունը հասավ Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը
Քաղաքական
10:26 07/05/2019
Տարածաշրջան

Էրդողանի կուսակցությունը հասավ Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն աջակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջին՝ չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Տեղեկանում ենք Daily Sabah-ից:

Հանձնաժողովն այս որոշումը բացատրել է փաստաթղթերում հայտնաբերված խախտումներով, ինչպես նաև նրանով, որ դիտորդների շրջանում եղե են ոչ միայն քաղաքացիական անձինք:

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները նախատեսված են հունիսի 23-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանի կուսակցությունը դիմել է՝ Ստամբուլում իր կուսակցության պարտված ընտրությունները չեղարկելու հարցով։

Մարտի 31-ին կայացած ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր դարձել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էկրեմ Իմամօղլուն, ում, քաղաքապետի հավաստագիրը չեղարկվել է, որը նա ստացել էր ապրիլի 17-ին։

Ստամբուլում Էրդողանի կուսակցության կողմից առաջադրվել էր Բինալի Յըլդըըմը, ով պարտվեց 13 հազար ձայների տարբերությամբ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ընտրությունների արդյունքների չեղարկման մասին ասել է, որ «ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ պայմանները պետք է ստուգվեն նախքան ընտրությունների օրը, այլ ոչ թե հետո:

«Այս որոշումն ունի ընտրողների վստահության խիստ կրճատման պոտենցիալ»,-ասել է Յագլանդը։

Placeholder
Էրդողանի կուսակցությունը հասավ Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը