Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է Մայր Թերեզայի հուշահամալիրում
Հասարակություն
13:35 07/05/2019
Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է Մայր Թերեզայի հուշահամալիրում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 10-ժամյա այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ այցելել է երկրի ամենահայտնի դստեր՝ Մայր Թերեզայի հուշահամալիր ու աղոթել այնտեղ։ Հայտնում է euronews-ը։

Սկոպյեի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Ֆրանցիսկոսը մեքենայով՝ փոքր Volkswagen Jetta-ով, գնացել է երկրի նախագահ Գյորգե Իվանովի հետ բանակցությունների:

Այնուհետ Մայր Թերեզայի հուշահամալիրում, շրջապատված Մայր Թերեզայի քույրերի քույրերի բարեգործական միության միանձնուհիներով, Ֆրանցիսկոս պապը աղոթք է արել։

Հուշահամալիրը կառուցվել է եկեղեցու մնացորդների վրա, որտեղ Մայր Թերեզան մկրտվել էր 1910 թվականին:

Placeholder
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է Մայր Թերեզայի հուշահամալիրում