Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 5.2%-ով
Տնտեսություն
20:12 07/05/2019
Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 5.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան աճել է 5.2%-ով:

Մասնավորապես, հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 364 489 զբոսաշրջիկ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 346 458 զբոսաշրջիկ։

Ըստ վիճակագրության՝ 2019թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով էլ հանրապետությունից մեկնել է  317 891 մարդ՝  2018թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճելով 5.7% -ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի  քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարում ները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Placeholder
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 5.2%-ով