Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհին հանդես կգա Երևանում
Մշակույթ
09:00 07/05/2019
Հայաստան

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհին հանդես կգա Երևանում

Ժամանակակից ամենահեռանկարային դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Գերմանացի դաշնակահարուհին մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:

Նվագախմբից հայտնում են, որ Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիա։
 

Placeholder
Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհին հանդես կգա Երևանում