Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց
Սպորտ
17:21 08/05/2019
Հայաստան

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»: Նման որոշում է ընդունվել Երևանի ավագանու նիստում:

Երևանի ավագանին անվանափոխության որոշումն ընդունել է 52 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ մարզադպրոցը բացվել է 2015 թվականին եւ կրում էր գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոնի անունը։

Placeholder
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց