«Գահերի խաղի» վարկանիշը նվազում է
Մշակույթ
14:54 08/05/2019
Աշխարհ

«Գահերի խաղի» վարկանիշը նվազում է

«Գահեի խաղը» ֆիլմի ութերերորդ եթերաշրջանի  չորրորդ սերիան  նախորդի համեմատ դիտել է շուրջ 200 հազար քիչ հեռուստադիտող։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ընդհանուր առմամբ չորրորդ եթերաշրջանը ուղիղ եթերով դիտել է 11,8 միլիոն մարդ, մինչդեռ երրորդ սերիան էկրանների մոտ հավաքել էր 12,02 միլիոն դիտողի։

Հեռուստադիտողների շրջանում հետաքրքրության նվազումը բացատրել են, որ նախորդ սերիաներում ներկայացվել է ավելի հետաքրքիր «էպիկական» պայքար Վինտերֆելլի համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Նախորդ սեզոնի յուրաքանչյուր դրվագը ողջ աշխարհում դիտել է ավելի քան 30 մլն մարդ։  8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ HBO-ից հայտնել էին, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։

«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։

Placeholder
«Գահերի խաղի» վարկանիշը նվազում է