Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը
Քաղաքական
11:40 08/05/2019
Հայաստան

Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

Սլովակիան վավերացրեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի վավերացումը ստորագրվել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Սլովակիայի sme կայքից։

Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել նաև Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը։

Placeholder
Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը