ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը
Քաղաքական
10:36 08/05/2019
Հայաստան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունները հայտարարեցին նախագծին դեմ քվեարկելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ կմնա 12 նախարարություն։

Placeholder
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը