Ի՞նչու Դուք չեք մասնակցել Պեկինում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովին. Սամսոնյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
19:51 08/05/2019
Հայաստան

Ի՞նչու Դուք չեք մասնակցել Պեկինում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովին. Սամսոնյանը՝ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀ-ն չի մասնակցել Պեկինում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովին:

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ ֆորումին մասնակցել են մեր հարևան երկրները՝ Ադրբեջան, Վրաստան,  ԵԱՏՄ մեր գործընկերները, և յուրաքանչյուրը փորձել է առաջնորդների մակարդակով լուծել իրեն հետաքրքրող խնդիրները։ Զարմանք է առաջացել, թե ինչու այս գիտաժողովին ՀՀ-ն չի մասնակցել առաջնորդի մակարդակով։ Պարոն վարչապետ, ինչո՞ւ Դուք չեք մասնակցել այդ գիտաժողովին»,-հարցրեց պատգամավորը։

Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը մասնակցել է, բայց ոչ երկրի ղեկավարի մակարդակով, և դրա պատճառն այն է, որ իշխանության կառավարություն դառնալու դրությամբ ՀՀ-ն բավականաչափ ներգրավված չի եղել այդ գործընթացի մեջ։

«Հաջորդ շաբաթ մեկնելու եմ Բրյուսել՝ Արևելյան գործընկերության հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու և այնտեղից միանգամից մեկնելու եմ Չինաստան, հանդիպում եմ ունենալու Չինաստանի նախագահի, վարչապետի հետ, և այս այցը պետք է օգտագործել, որ ինտեգրացիոն ծրագրերում բաց թողնվածը լրացնենք»,- նշեց վարչապետը։ 

Placeholder
Ի՞նչու Դուք չեք մասնակցել Պեկինում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովին. Սամսոնյանը՝ Փաշինյանին