ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին
Քաղաքական
15:00 09/05/2019
ԼՂՀ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ։

Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը:

Placeholder