Թուրքիայից ֆիզիկական անձի բեռով ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ են բերում. ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
16:19 10/05/2019
Հայաստան

Թուրքիայից ֆիզիկական անձի բեռով ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ են բերում. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսին  սահմանը հատելու արգելքին:

«Բազմիցս ասել ենք, որ Թուրքիայից ժամանող ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք անգամ փորձել ենք կանխել դա: Եւ փոխադարձ փոխգործակցության շրջանակում խնդիրը կարգավորվել է»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Ըստ նրա՝ ստուգումները պարզել են, որ այդ ապրանքները մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ:

 

Placeholder