«Ազնավուր» հիմնադրամը Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը չէ
Մշակույթ
16:30 10/05/2019
Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամը Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը չէ

«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել.

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։ 

Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։

Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում  հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ  փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ»։
 

Placeholder
«Ազնավուր» հիմնադրամը Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը չէ