Երևանում ջերմաստիճանը կհասնի + 30-ի
Հասարակություն
13:08 10/05/2019
Հայաստան

Երևանում ջերմաստիճանը կհասնի + 30-ի

«Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նախարարության էջում հրապարակված տեղեկատվության, մայիսի 13-ին և 14-ին Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +34-ի,  Արցախում՝  +32-ի, Վայոց Ձորի նախալեռներում, Արմավիրում ու Արարատում՝ +30-ի։

Նախարարությունից հայտնում են, որ մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

 

Placeholder
Երևանում ջերմաստիճանը կհասնի + 30-ի