Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին
Քաղաքական
13:48 11/05/2019
Աշխարհ

Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին

Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ տուսկը հայտարարել է, որ Brexit-ի չեղարկման հնարավորություն դեռևս գոյություն ունի։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ իր կարծիքը նաև հայտնել է «La Vanguardia» իսպանական թերթի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան դուրս չի գա ԵԽ-ի կազմից, կազմում է 20-30 տոկոս։ Նա ընդգծել է, որ դա այդքան էլ քիչ չէ։

«Ամեն ամսվա հետ ավելի պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը տարբերվելու  է Brexit-ի հեղինակների ներկայացրածից։ Հանձնվելու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- ասել է Տուսկը։

Նա հավելել է, որ Brexit-ի հարցում շտապել չկա։

Placeholder
Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին