Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և նշանակություն տալիս գործարարների ակտիվությանը. Փաշինյան
Տնտեսություն
11:44 11/05/2019
Հայաստան

Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և նշանակություն տալիս գործարարների ակտիվությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: 

«Սա թվով մեր երրորդ այսպիսի համաժաղովն է։ Շատ կարևոր է այս համաժողովներն այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների որակն ու մակարդակը փոխվել է։ Այս կարգի համաժողովներն իսկապես կարևոր են այն առումով, որ մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել ներդրումային և տնտեսական զարգացման»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը առանձնոհատուկ հույս է դնում և նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը, թե հայաստանցի, թե օտարերկրացի. «Գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է։  Մեկ տարի անց կարող ենք արձանագրել՝ գործող կառավարությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ քաղաքացիներին, ներդրողներին քաջալերենք, որ նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան ու հարստացնեն Հայաստանը»։

Հիշեցնենք, որ մինչ այս նման համաժողով անցկացվել էր Լոռու և Արարատի մարզերում։
 

Placeholder
Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և նշանակություն տալիս գործարարների ակտիվությանը. Փաշինյան