Բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը
Օրվա թեմա
09:17 11/05/2019
Հայաստան

Բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

.Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
.Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Placeholder
Բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը