Լազարևը «Եվրատեսիլը» համեմատել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի հետ
Մշակույթ
15:00 13/05/2019
Աշխարհ

Լազարևը «Եվրատեսիլը» համեմատել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի հետ

Ռուսաստանից «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցող Սերգեյ Լազարևը մեկնաբանել է մրցույթի կազմակերպման մակարդակը։

Լազարևը Եվրատեսիլ երգի մրցույթը համեմատել է Աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղերի հետ ու նշել, որ այսպիսի միջոցառումների մասնակցությունից է կախված նաև երկրի վարկանիշը, հաղորդում է Gazeta-ն։

Երգիչն արդեն մեկ անգամ մասնակցել է մրցույթին։ Լազարևը նշել է, որ Եվրատեսիլին մասնակցության մեջ նա տեսնում է նոր հնարավորություններ իր համար՝ որպես արվեստագետի, և, իհարկե, ուրախ կլինի, եթե նա կարողանա հաղթել մրցույթում:

Placeholder
Լազարևը «Եվրատեսիլը» համեմատել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի հետ