Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
Հասարակություն
13:25 13/05/2019
Հայաստան

Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը

Նախօրեի երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի բացման արարողությունը: Հայաստանից Սրբուկը կարմիր գորգին ներկայացել էր բավական համարձակ հագուստով, որը քննարկման առարկա է դարձել։

Սրբուկի հագուստը, ինչպես պարզեց Panorama.am-ը, ամենայն հավանականությամբ, ֆրանսիական Stéphane Rolland շքեղ բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից էր։ Եթե ոչ օրիգինալը, ապա հաստատ ոգեշնչված այդ բրենդից։ 

Սրբուկի պիջակը ներառված էր Stéphane Rolland 2017թ․-ի այդ հավաքածուում, որտեղ գերակայում էր սևն ու սպիտակը և այն ոգեշնչված էր այնպիսի քանդակագործների աշխատանքներով, որոցից են Միքելանջելոն, Ռոդենը, Կոնստանդին Բրանկուզին։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին ու 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։

Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին՝ առաջին համարի ներքո՝ կատարելով  «Walking Out» երգը։



Placeholder