Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էկվադորի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ին հանձնել «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերը, որոնք վերջինս թողել էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով El Pais-ին։
Խոսքը Ասանժի փաստաթղթերի, հեռախոսների և համակարգիչների մասին է։ Էկվադորի ներկայացուցիչները Ասանժի սենյակում խուզարկություն կանցկացնեն մայիսի 20-ին։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար: