«Թումանյանը օպերային արվեստում»
Մշակույթ
09:16 13/05/2019
Հայաստան

«Թումանյանը օպերային արվեստում»

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 15-ին կայանալու է համերգային երեկո նվիրված մեծ  գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։

Օպերային թատրոնից տեղեկանում ենք, որ «Թումանյանը օպերային արվեստում» խորագրով համերգի ընթացքում  հնչելու են հատվածներ Ա. Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ս. Ջրբաշյանի «Գիքոր» օպերաներից։

Միջոցառմանը մասնակցելու են թատրոնի երգիչներ մոցցո-սոպրանո Նարինե Անաիկյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենոր,  ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, տենոր Հովհաննես Անդրեասյանը, բարիտոններ Գեորգի Առաքելովը, Գևորգ Մաղաքյանը, բաս Պողոս Բեազբեկյանը։

Համերգը կայանալու է Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։

Նշենք, որ  Թումանյանի 150-ամյակին նվիրված այս տարվա ողջ ընթացքում կազմակերպվում են  հայ մեծ գրողին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է հենց նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին։
 

Placeholder
«Թումանյանը օպերային արվեստում»