Միանշանակ դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովակացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան
Իրավունք
13:04 14/05/2019
Հայաստան

Միանշանակ դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովակացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան

«Դրանք իրավական հարցեր են, ժամանակը ցույց կտա»,- այսօր դատարանի դիմաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով նախօրեին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քանի հոգու:

Լևոն Քոչարյանն ասաց՝ ինքը չի տեսել, թե ինչ միջադեպ է եղել, հետո ինչ-որ բաներ կարդացել է:

Երբ լրագրողը հիշեցրեց, որ միջադեպի ժամանակ Վարդգես Գասպարիի ցուցապաստառը ձեռքից վերցրել են, բացի այդ, Գասպարին ասել է, թե շշով հարվածել են դեմքին, Լևոն Քորաևյանն ասաց, որ ցավում է տեղի ունեցածի համար. «Միանշանակ դեմ եմ բռնությանը, դեմ եմ ցանկացած բռնությանը։ Իհարկե, այդ ամենն իմ սրտով չէ, բայց նաև պրովակացիային եմ դեմ»:

Placeholder
Միանշանակ դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովակացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան