Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի 1-ի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստում խոսեց փետրվարի 23-ի խորհրդակցության մասին ու դրան հետևած պաշտպանության նախարարի հայտնի հրամանի մասին։
«Սա նախագահի նստավայրում տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր բարձրագույն զինվորական կազմի հետ։ Պատկերացրեք իմ վիճակը, երբ ես՝ որպես նախագահ Սահմանդրության երաշխավորն եմ ու տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն մասը ներքաշվում է քաղաքականության մեջ։ Այս պարագայում բնական է, որ պետք է գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպի բարձրագույն սպայական կազմի հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, հանդիպումը տևել է 20 րոպե, ոչ ավել, քննարկում չի եղել, եղել է միակողմանի հանձնարարություն, հրաման արձակելու կամ այլի վերաբերյալ հանձնարարական չի եղել։
«Ես տվել եմ խնդիրն ու չեմ նշել, թե ինչպես պետք է լուծել։ Եթե նման իրավիճակ էր առաջանում, ես փոխում էի նախարար։ Իրենց ասել, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, իմ գործը չէ։ Նույն օրն արձակվեց 0038 հրամանը, որին ծանոթացել եմ այս գործի շրջանակում»,-ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, հրամանը շատ ճիշտ էր, այնտեղ անօրինական բան չկա, հենց դրա շնորհիվ է հնարավոր եղել խուսափել վատ հետևանքներից։
Քոչարյանի խոսքի մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։