Ակցիա դատարանի դիմաց. «Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»
Իրավունք
14:33 16/05/2019
Հայաստան

Ակցիա դատարանի դիմաց. «Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց շարունակվում են հանուն  ու ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  բողոքի ակցիաները։

Քոչարյանին աջակցող քաղաքացիներից մեկը խնդրեց մյուս կողմից ՀՀ երկրորդ նախագահի հասցեին որևէ վարկաբեկիչ արտահայտություն չհնչի։ Ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ մարդիկ հայտնում են իրենց սուբյեկտիվ կարծիքը, սեռական բնույթի որևէ հայհոյանք չեն հնչեցնում։

«Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»,- նշեց նա։

Ջ. Աբրահամյանն  ասաց, որ մյուս ակցիայի մասնակիցների հետ զրուցել են, որ երկու կողմից էլ ոչ մի վիրավորական խոսք չհնչի՝ խուսափելու հայ ժողովրդի միջև կոնֆլիկտից։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերը մեկնարկել են մայիսի 13-ից։ Այդ օրվանից դատարանի դիմաց տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ հանուն և ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Placeholder
Ակցիա դատարանի դիմաց. «Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»