Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը
Իրավունք
12:07 16/05/2019
Հայաստան

Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ այս պահին հանդես է գալիս պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։

Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի  ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը։

Հայտարարվեց կարճատև ընդմիջում։ Այդ ընթացքում լրագրողները տեղավորվեցին դահլիճի ապակուց այն կողմ, որտեղ գտնվում են դատավորը, մեղադրող կողմը, պաշտպաններն ու մեղադրյալը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հորդորեց անջատել բոլոր բջջային հեռախոսները։

Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:


Placeholder
Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը