Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման
Կրթություն, գիտություն
13:13 16/05/2019
Աշխարհ

Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման

Մայիսի 15-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանին է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր «Palmes Académiques» մրցանակն ու ասպետի կոչումը: Այս մասին տեղեկանում ենք TUMO Paris-ի ֆեյսբուքյան էջից։

«Առանց քեզ, Մարի Լու, Թումոն գոյություն չէր ունենա ոչ Հայաստանում, որ Փարիզում։ Եթե այս մեդալը պետք է ստեղծվեր, այն պետք է լիներ քեզ համար։ Դու աշխարհի քաղաքացի ես։ Թումոն դա ազատությունն է։ Այն աշխարհի լավագույն դպրոցն է։ Թումոյի թիմը շատ հպարտ է»,-ասել է Անն Իդալգոն ու հանձնել շքանշանը Մարի Լու Փափազյանին։

Հիշեցնենք, որ Թումո Փարիզի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2018թ․-ի հոկտեմբերին։ Այն նախատեսված է 1500 աշակերտների համար։

Ֆրանսիայի Հանրապետության «Palmes Académiques» շքանշանը ստեղծվել է 1808թ․-ին՝ Նապոլեոն կայսեր կողմից ու նախատեսված էր Փարիզի համալսարանի ակնառու անդամներին պարգևատրման համար։ Այն փոփոխության է ենթարկվել 1955թ․-ին ու տրվում է գիտության ու մշակույթի մեջ ունեցած մեծ ավանդի համար։


Placeholder
Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման