Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով
Սպորտ
16:43 17/05/2019
Աշխարհ

Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով

ոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն առաջարկել են Հենրիխ Մխիթարյանին, ով նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն է,  աջակցելու յուրահատուկ միջոց, եթե մարզիկն ի վերջո չմեկնի Բաքու՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղին։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի է «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը հայ խաղացողը չի մասնակցի անվտանգության նկատառումներից ելնելով։

Եթե թիմն Ադրբեջանի մայրաքաղաք մեկնի առանց հայ խաղացողի, ապա առաջարկում են, որ Արսենալի 6000 երկրպագուները պատրաստեն ու կրեն  Մխիթարյանի պատկերով դիմակներ, ապա պայմանավորվել, որ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին միասին ոտքի կանգնեն։

Նկատենք, որ «Արսենալ»-ի կազմում հայ կիսապաշտպանը հանդես է գալիս 7-րդ համար մարզաշապիկով։

 

Placeholder
Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով