Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են վերանկարահանել ութերորդ եթերաշրջանը
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները դժգոհ են սցենարիստներից, որոնք չեն կարող աշխատել առանց աղբյուրի նյութի՝ Ջորջ Մարտինի գրքի։
«Այս սերիալն արժանի է եզրափակիչ եթերաշրջանի, որը իմաստ կունենա»,- govoritmoskva.ru-ի հաղորդմամբ՝ նշված է Change.org կայքի դիմումում, որն արդեն ստորագրել է 230 հազար մարդ։
Նրանք պահանջում են վերանկարահանել ութերորդ եթերաշրջանը, որի ցուցադրությունը մեկնարկել է ապրիլի 14-ից։ Դրանից հետո հեռուստադիտողը բազմիցս դժգոհությունն է հայտնել սյուժեից, նաև սխալներից, որոնք թույլ են տվել սերիալի ստեղծողները։
Սերիալի վերջին մասը հեռարձակվելու է մայիսի 19-ին։