The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
Օրվա թեմա
11:07 17/05/2019
Աշխարհ

The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին։ The Times-ը գրում է, որ «Արսենալ»-ը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին թողնել Լոնդոնում անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում  Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ: ՈւԵՖԱ-ն վստահեցրել էր, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ չնայած երկրների միջև լարվածությանը:

«Ադրբեջանում կայացել են մեծ սպորտային իրադարձություններ, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- նշել էր նա։

Հ. Մխիթարյանը արդեն երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
 

Placeholder
The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի