Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
Սպորտ
17:35 18/05/2019

Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին

«Մեր պետական մարմիններն ՈւԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել Մխիթարյանի՝ Բաքու գալու վերաբերյալ: Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով: Մեր իշխանությունները ձեռնարկել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները Մխիթարյանի՝ Բաքու ժամանելու հետ կապված»,-  The Telegraph-ը գրում է, որ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը։

Այսպիսով, Մամեդովը վստահեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է իրեն ապահով զգալ , եթե մայիսի 29-ին որոշի մեկնել Բաքու՝ ԵԼ «Չելսիի» հետ եզրափակչին:

Ավելի վաղ, The Times-ը հայտնել էր, որ Մխիթարյանն, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչը:

Placeholder
Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին