Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
11:12 18/05/2019
Հայաստան

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն: ՏԵղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաեւ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով:

Placeholder
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն