Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան
Իրավունք
09:09 20/05/2019
Հայաստան

Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան

Երևանում արդեն մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Հանուն արդար դատարանի» ակցիան։ Նա կոչ էր արել  8։30-ից փակել Հայաստանի՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, իսկ ժամը 12։00-ին հանդես կգա ելույթով։

Երևանի և  տարբեր մարզերի մի շարք դատարանների մուտքների մոտ արդեն հավաքված են քաղաքացիներ։ Փակել են նաև Սահմանադրական դատարանի մուտքը։ 

Ոստիկանները պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին չփակել երթևեկելի հատվածը։

Placeholder
Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան