Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը:
ԳԱԿ-ից հայտնում են, որ «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով Ազնավուր արվեստագետի դիմանկարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Ազնավուրի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00: Մուտքն ազատ է:
Նշենք, որ մայիսի 22-ին կլրանա շանսոնյեի ծննդյան 95-ամյակը։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[ նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն (Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։