Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գահերի խաղի» 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը Սերժ Թանկյանն է կատարել
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի անունն ընդգրկված է «Գահերի խաղը» սերիալի պաշտոնական սաունդթրեքների ցանկում: Նշենք, որ սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվել է նախօրեին։
Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Գահերի խաղը» սերիալի՝ այսօր տեղի ունեցած էպիկ ավարատից հետո պատիվ ունեմ հայտարարելու, որ իմ ընկերն ու սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին առաջարկել էր ինձ կատարել 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը՝ «The Rains of Castamere»-ը: Ուրախ եմ, որ այժմ այս լուրով կարող եմ կիսվել ձեզ հետ»: