Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
Իրավունք
15:07 20/05/2019
Աշխարհ

Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին

Շվեդիայի դատախազությունը Ուփսալայի դատարանից խնդրել է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ նշված է դատախազության հայտարարությունում։

«Ես խնդրել եմ  շրջանային դատարանին ձերբակալել Ասանժին նրա բացակայությամբ՝բռնաբարության կասկածանքով»,- ասված է Շվեդիայի գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարի Փերսոնի հայտարարությունում։ 

Նա նշել է, որ եթե դատարանը որոշի ձերբակալել Ասանժին, նա  ձերբակալման եվրոպական օրդեր կտա, որով կնախատեսվի նրա  արտահանձնում Շվեդիային։

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է   Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
 

Placeholder
Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին