Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ
Քաղաքական
14:07 20/05/2019
Հայաստան

Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ

«Երբ հեղափոխական առաջնորդը չի ստանում այն, ինչ ցանկանում է, արդյո՞ք նա գնում է մանրակրկիտ բարեփոխումների ճանապարհով, թե՞ վերսկսում է հեղափոխությունը։ Անհանգստացնող նշաններ, որ Փաշինյանն Հայաստանում գնում է երկրորդ ուղիով»,-այս մասին թվիթերում գրել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8.30-ից քաղաքացիները արգելափակել էին Հայաստանի դատարանների մուտքերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Այսօր ժամը 12-ին վարչապետն ուղիղ եթերով ելույթ ունեցավ դատաիրավական  համակարգի վերաբերյալ ու կոչ արեց քաղաքացիներին ժամը 13.30-ից բացել բոլոր դատարանների մուտքերը։

Placeholder
Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ