Կարո Փալյանը հանդիպել է եթերում կրոնափոխ եղած 13-ամյա Արթուրին
Հասարակություն
10:25 21/05/2019
Տարածաշրջան

Կարո Փալյանը հանդիպել է եթերում կրոնափոխ եղած 13-ամյա Արթուրին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղա Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հաթիփօղլուն հայ տղային համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։

Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյբուքյան էջում, որին կից կատարել է գրառում։

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն չարից պաշտպանեմ»,- գրել է Փայլանը։

Նշվում է, որ Արթուրի մայրը՝  Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։
 

Placeholder