Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Սպորտ
15:17 21/05/2019
Աշխարհ

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Արսենալի»-ի պաշտոնական կայքը գրում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո, որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին:

ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»։

Մխիթարյանը կշարունակի թիմի հետ նախապատրաստվել մինչև մեկնումը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի՝ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

Placeholder
Մխիթարյանը չի մեկնի Բաքու