Լեհաստանում վեցյակ է ծնվել
Հասարակություն
11:48 21/05/2019
Աշխարհ

Լեհաստանում վեցյակ է ծնվել

Լեհաստանում  կինը վեցյակ է ունեցել։ Երեխաները՝  4 աղջիկ և 2 տղա, ծնվել են մայիսի 20-ին, գրում է Լենտա.ռու-ն։

Ըստ աղբյուրի՝  երեխաները ծնվել են 29 շաբաթականում, նման որոշում են կայացրել բժիշկները։  

Նշվում է, որ մայրն իրեն լավ է զգում: Նորածիններին պահում են անհասների համար նախատեսված  կուվեզում (հատուկ ինկուբատորում): Յուրաքանչյուր երեխան կշռում է մոտ 1 կիլոգրամ:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանում առաջին անգամ է վեցյակ ծնվել։

Placeholder
Լեհաստանում վեցյակ է ծնվել