ԻՊ շուրջ 5 հազար գրոհային գտնվում է Աֆղանստանի ու ԱՊՀ երկրների սահմանին
Իրավունք
13:23 21/05/2019
Աշխարհ

ԻՊ շուրջ 5 հազար գրոհային գտնվում է Աֆղանստանի ու ԱՊՀ երկրների սահմանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղ համարվող «Վիլայաթ Խորասանը» ներկայումս շուրջ 5 հազար գրոհային է կուտակել Աֆղանստանի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են ԱՊՀ երկրներին:

Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Դուշանբեում, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում Բորտնիկովը նշել է, որ միջազգային ահաբեկիչների կողմից Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում նոր հենակետեր ստեղծելու միտումը կայուն բնույթ է ստանում: Նա հավելել է, որ սահմանին կուտակված 5 հազար գրոհայինների էական մասը ԱՊՀ քաղաքացիներ են, որոնք կռվել են Սիրիայում:
 

Placeholder
ԻՊ շուրջ 5 հազար գրոհային գտնվում է Աֆղանստանի ու ԱՊՀ երկրների սահմանին