«Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով
Սպորտ
11:19 22/05/2019
Աշխարհ

«Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով

«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ողջունել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի  եզրափակիչ խաղը բաց թողելու որոշումը։ Մխիթարյանը մարզման ժամանակ հայտնել է իր թիմակիցներին, որ նրանց հետ չի մեկնելու Բաքու։

«Արսենալը» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Չնայած ադրբեջանական կողմից, ՈւԵՖԱ-ի հավաստիացումներին, որ հայ ֆուտբոլիստի անվտանգությունմ ապահովված կլինի, կայացվել է նման որոշում։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո, որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին»,- նշված է «Արսենալի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: 

Հ. Մխիթարյանը արդեն երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

Placeholder
«Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով