Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» ֆիլմում մարմնավորել է Դեյեներիս Թարգարիենին, Variety-ին պատմել է, թե ինչպես է պատրաստվել վերջին սերիայի ամենակարևոր դրվագներից մեկին։ Նա ասել է, որ ութերորդ եթերաշրջանի վերջին նկարահանումից առաջ դիտել է Ադոլֆ Հիտլերի ելույթների տեսանյութը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դերասանուհին այդպես պատրաստվել է սյուժեին, որտեղ նա Կարմիր ամրոցի մոտ դոթրակցիների և անթերիների բանակների առջև մեծ ելույթ էր ունենալու։ Քլարկը նշել է, որ հիմա դա «զվարճալի է հնչում, բայց իրեն անհասկանալի լեզուներով նման ելույթների ուսումնասիրությունն անհրաժեշտություն էր, որպեսզի հորինված լեզվով ելույթը վստահ հնչեր։
«Եթե ես հավատամ իմ ասած ամեն բառին, հեռուստադիտողը ենթագրերի կարիք չի ունենա»,- ասել է Էմիլիա Քլարկը։
Նշենք, որ «Գահերով խաղը» ֆիլմի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի վերջին սերիան ցուցադրվել է մայիսի 19-ին։