Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր
Մշակույթ
16:37 22/05/2019
Հայաստան

Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացած խորհրդի նիստի ընթացքում կայացել է ռեկտորի ընտրությունը:

Panorama.am-ը ԵԹԿՊԻ ռեկտորի ընդունարանից տեղեկացավ, որ ընտրությունների արդյունքում ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Արզումանյանը 1993 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ  2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը:

Տեղեկացնենք, որ ինստիտուտի ուսանողները հավաքվել են միջանցքում, այլընտրանք պահանջում  և  ընդամենը մեկ թեկնածուի մասնակցության փաստով տարակուսանք հայտնում:

 

 

Placeholder
Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր