Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել
Իրավունք
17:32 23/05/2019
Հայաստան

Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում։  Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

«Մեկը՝ վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու բողոքն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ»,- հայտնեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրել է և ուղարկել Սահմանադրական դատարան։ 

Placeholder
Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել