Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
Մշակույթ
09:22 24/05/2019
Աշխարհ

Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը

Նախօրեին Վենետիկի փողոցներից մեկում, որտեղ այս օրերին տեղի է ունենում միջազգային արտ-բիենալե, հայտնվել է բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի նոր ինստալյացիան։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր նոր աշխատանքի տեսանյութը նա հրապարակել է Ինսթագրամում։

«Venice in Oil» անվանումով աշխատանքն իրենից ներկայացնում է մի քանի նկարների հավաքածու։ Միասին հավաքած՝ կտավում հսկայական ճանապարհորդական նավ է վենետիկյան կանալում։ Վերնագիրը կարելի է  թարգմանել՝ «Վենետիկը յուղի մեջ» և «Վենետիկը նավթի մեջ»։  Ըստ էության, այդպես նկարիչը մատնանշել է նավթամթերքով ծովի աղտոտվածուան խնդիրը։

Տեսանյութի մեկնաբանությունում Բենքսին նշել է, որ այսպես զգացել է վենետիկյան բիենալեն, չնայած նրան այնտեղ որևէ մեկը չի հրավիրել։

Վենետիկի հյուրերը և բնակիչները չեն կարողացել երկար ժամանակ հիանալ խորհրդավոր Բենքսիի աշխատանքով։  Ոստիկանությունը խնդրել է նկարչին վերցնել իր աշխատանքներն ու լքել փողոցը։
 

Placeholder
Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը